Լուկաշ Չերվ
Քաղաքացիությունը | Չեխիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 10, 2001[1] (23 տարեկան) | ||
Ծննդավայր | Պրահա, Չեխիա | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լուկաշ Չերվ (չեխ․՝ Lukáš Červ, ապրիլի 10, 2001[1], Պրահա, Չեխիա), չեխ ֆուտբոլիստ, «Վիկտորիա Պլզեն» ակումբի և Չեխիայի հավաքականի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չերվը մայրաքաղաքային «Սլավիա» ակումբի սան է։ 2020 թվականի հուլիսի 5-ին Լիբերեցի «Սլովանի» դեմ խաղում նորամուտն է նշել Առաջին լիգայում[2]։ 2020 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել է «Վիսոչինա»։ Օգոստոսի 30-ին «Հրադեց Կրալովեի» դեմ խաղում նորամուտն է նշել Չեխիայի երկրորդ լիգայում[3]։ Հոկտեմբերի 2-ին «Պրոստեևի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Վիսոչինայի» կազմում[4]։
2021 թվականի ամռանը նրան վարձակալել է «Պարդուբիցեի» ակումբը։ Օգոստոսի 8-ին «Մլադա Բոլեսլավի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[5]։ Նոյեմբերի 21-ին «Տեպլիցեի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Պարդուբիցեի» կազմում[6]։
2022 թվականի ամռանը տեղափոխվել է Լիբերեցի «Սլովան»։ Հուլիսի 31-ին Պրահայի «Սպարտայի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[7]։ «Բոհեմիանս 1905-ի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Սլովանի» կազմում: 2024 թվականի սկզբին Չերվը «Պլզենիից» տեղափոխվել է «Վիկտորիա»[8]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականին Չեխիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Ռումինիայում և Վրաստանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Լուկաշը մասնակցել է Անգլիայի[9] և Գերմանիայի հավաքականների դեմ խաղերին[10]։
2024 թվականի հունիսի 7-ին Մալթայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել երկրի գլխավոր հավաքականում՝ փոխարինման դուրս գալով 79-րդ րոպեին[11]։
Հավաքականում ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի հունիսի 27-ի դրությամբ։
Խաղեր Չեխիայի հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցույթ | |
1 | 7 | Մալթա | 7:1 | - | Ընկերական հանդիպում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Слован Либерец VS. Славия Прага 1:3» (անգլերեն). soccerway.com. 2020-07-05.
- ↑ «Высочина VS. Градец-Кралове 3:4» (անգլերեն). soccerway.com. 2020-08-30.
- ↑ «Высочина VS. Простеёв 1:2» (անգլերեն). soccerway.com. 2020-10-02.
- ↑ «Пардубице VS. Млада-Болеслав 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021-08-08.
- ↑ «Теплице VS. Пардубице 1:2» (անգլերեն). soccerway.com. 2021-11-21.
- ↑ «Спарта Прага VS. Слован Либерец 1:2» (անգլերեն). soccerway.com. 2022-07-31.
- ↑ Malý, Jan. «Staněk se těší na výzvu ve Slavii, chce pomoct k titulu. V Plzni jsou Valenta a Červ». sport.cz (չեխերեն). Վերցված է 2024-01-05-ին.
- ↑ «Чехия (до 21) VS. Англия (до 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2023-06-22.
- ↑ «Чехия (до 21) VS. Германия (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2023-06-25.
- ↑ «Česká republika - Malta 7:1» (չեխերեն). fotbal.cz.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте «Виктории» (չեխ.)
- Профиль на сайте Футбольной ассоциации Чехии (չեխ.)
- Профиль на сайте Первой лиги Чехии (չեխ.)
|
- Ապրիլի 10 ծնունդներ
- 2001 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պրահա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Սլավիա Պրահայի ֆուտբոլիստներ
- Վիկտորիա Պլզենի ֆուտբոլիստներ
- Սլովան Լիբերեցի ֆուտբոլիստներ
- Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Վիկտորիա Ժիժկովի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ